Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թարվերդյան. Լավրովը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն

«ՌԴ արտգործնախարար Լավրովը հստակ ասում է՝ դուք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում որպես պետություն»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ մեկնաբանելով երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։

Թարվերդյանի խոսքով, Ռուսաստանւ արտգործնախարարը հստակ նշել է, որ Ռուսաստանը առաջարկել է Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին։

«Դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո արդեն 30 տարի հարցը էր լուծում չէր գտնում, կարծում եմ, որպես խելացի դիվանագիտություն, հարցը պետք է կրկին մնա քննարկման առարկա։ Այստեղ տեղին կլինի զուգահեռ տանել Կիպրոսի խնդրի հետ։ Նույն խնդիրը եղել է Կիպրոսում, մարդիկ հանգիստ ապրում են, խաղաղություն կա, բայց այդ կարգավիճակի հարցը միշտ քննարկվում է։  Մենք, իհարկե, հասկանում ենք, որ միջազգային հանրությունը ընդունում է, որ կա ազգերի ինքնորոշման իրավունք և այլն, որը հիմնական հենասյունն է հանդիսանում և հասկանում ենք նաև, որ այս հարցը արագ կարգավորման ենթակա հարց չէ»,- ասել է Թարվերդյանը։

Ըստ քաղաքական գործչի,  Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ եվրոպական մոդելով հարցի քննարկումը դուրս է գալու օրակարգից, ինչն ի վնաս Հայաստանի է։

«Մեր քաղաքական ուժը հայտարարել է, որ Պրահայում  ստորագրվել է մի թուղթ, որի կարիքն անգամ չկար, որովհետև արդեն իսկ միանալով Ալմա- Աթայի համաձայանգրին՝ մենք արդեն իսկ ստորագրել ենք այն որպես առանձին պետություն»,- ասել է Երվանդ Թարվերդյանը։