Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Այն ինչ կատարվել և կատարվում է, հատկապես, շեշտում եմ՝ հատկապես Արցախում, անկեծորեն եմ ասում, ինձ համար անսպասելի էր և է։ Փաստորեն, արցախցիները խայտառակ պարտությունից հետո հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞․․․

Արցախի նախարար կոչված Հայկ Խանումյանն անձամբ պարտադրում է բերձորցիներին, աղավնաձորցիներին լքել իրենց բնակավայրերը։90-ականներին արցախցիների հաստատակամության շնորհիվ, հակադրվելով ՀՀ իշխանությանը, պահվեցին Շուշին, Քարվաճառը, ողջ Արցախը։ Իսկ հիմա՞․․․

Ի՞նչ տարբերություն այդ Հայկ Խանումյանի և Վիգեն Խաչատրյանի միջև։Ենթադրում էի, որ արցախցիներն ավելի ամուր են կանգնած հայրենի հողի վրա, քան մեր՝ ՀՀ քազաքացիների մեծ  մասը։ Այսպիսով՝ Արմեն Գրիգորյան, Սամվել Բաբայան և Հայկ Խանումյան․․․Ա՛յ Հայկ Խանումյան և մյուսներ, չե՞ք կարողանում ինքնապաշտպանություն կազմակերպել,հլու-հնազանդ Ադրբեջանին  ենթարկվելու փոխարեն, գոնե հրաժարական տվեք։ Թե՞ ընտանիք եք պահում, Բերձորի, Աղավնաձորի ընտանիքների հաշվին։ Չեմ զարմանա, որ ինչպես 1923թ․ սրանք կազմակերպեն հանրաքվե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցով»։