Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թեքբոլի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը հաջող առաջնախաղ է ունեցել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի Թեքբոլի հավաքականն առաջին անգամ մասնակցել է Թեքբոլի աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայացել է նոյեմբերի 23-ից 27-ը՝ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:

Առաջնությունն անցկացվել է հինգ անվանակարգերում` տղամարդկանց մենախաղ, տղամարդկանց զուգախաղ, կանանց մենախաղ, կանանց զուգախաղ, խառը զուգախաղ:

Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ ուներ երկու անվանակարգում` տղամարդկանց մենախաղ` Գոռ Սարգսյան, տղամարդկանց զուգախաղ` Գոռ Սարգսյան, Ռաֆայել Վարդանյան:

Առաջնության ընթացքում տղամարդկանց մենախաղում Գոռ Սարգսյանն առավելության է հասել Պորտուգալիայի, Ավստրիայի, Կոտ դ’Իվուարի, Գերմանիայի, Թունիսի ներկայացուցիչների նկատմամբ՝ հասնելով ¼ եզրափակիչ, որում զիջել է Թեքբոլի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում գտնվող ռումինացի թեքբոլիստ Ապոռ Գյորգիդեկին:

Տղամարդկանց զուգախաղում Գոռ Սարգսյանը և Ռաֆայել Վարդանյանը հաղթել են Բուլղարիայի և Մակեդոնիայի հավաքականներին: 1/8 եզրափակչում զույգը զիջել է Ռումինիայի հավաքականին:

Թեջբքոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի հավաքականի մարզիկների պատրաստվածությունը` նշելով, որ աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցող թիմի համար Հայաստանի հավաքականը գրանցել է շատ բարձր արդյունք:

Առաջնությանը մասնակցել են մոտ 60 երկրի ներկայացուցիչներ: