Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թող իմանան, որ արժանի չեն Եռաբլուր մտնելուն եւ մեր տղաների շիրիմին ծաղիկ դնելուն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռոման եւ Ռազմիկ Դադամյանները եղբայրների որդիներ են. մայորն ու ժամկետային զինծառայողն անմահացել են 2020թ․-ի հոկտեմբերին՝ հայրենիքը պաշտպանելիս։ «1,5 ժամ տղաս կռիվ է տվել։ ԱԹՍ-ն հարվածել է․․․ուշ են հանել տղայիս, արնաքամ է եղել, հոսպիտալում մահացել»,-լաց լինելով այսօր Եռաբլուրում պատմում էր մայրը` Արինա Դադամյանը։

«Ի՞նչ են արել այս ընթացքում, որ մենք ինչ-որ բանից գոհ լինենք։ Ամեն օր զոհեր ունենք։ Մենք՝ մայրերս, անիմաստ ու դաժան կյանքով ենք ապրում։ Ամեն օր սպասում եմ տղայիս, չեմ հավատում, որ չկա, թեեւ սեփական աչքերով եմ մարմինը տեսել։ Թշնամուս չեմ ցանկանա»,-ասաց տիկինը։

Երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» իր աղբյուրին հղում անելով՝ գրել էր, որ կառավարության անդամներն այսօր՝ պատերազմի երկրորդ տարելիցի օրը, չեն այցելի «Եռաբլուր» պանթեոն՝ իրավիճակն առավել չբորբոքելու համար, քանի որ սադրանքներ են նախապատրաստվում։

Արինա Դադամյանը շեշտեց․ «Թող իմանան, որ արժանի չեն Եռաբլուր մտնելու եւ մեր տղաների շիրիմին ծաղիկ դնելու»։

Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, իսկ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով՝ նրանց հեռացրեց տարածքից, տիկին Դադամյանը նշեց․ «Հարգանք չունեն։ Նրանք իրավունք չունեն զոհվածների ծնողների հետ նման կերպ վարվելու»։

Մայրը նաեւ կոչ արեց արցախցի-հայաստանցի տարանջատում չանել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ