Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԹՈՒՄՈ-ն գալիս է Ալավերդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր՝ փետրվարի 2-ին, Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն իր մոտ ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերի գործարկման պատասխանատու Գագիկ Ղարաբաղցյանին և Թումո տուփերի ճարտարապետ Կասիա Թէլվիզյանին:

Հյուրերը, ներկայացնելով կենտրոնի «Թումո-տուփ» մարզային նախագիծը, նշեցին, որ այն հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով:

Կարևորելով նմանատիպ նախագծերի անհրաժեշտությունը՝ համայնքի ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ կանի առավելագույնը  մեր համայնքում ծրագրի իրականացման համար, հավելեց նաև, որ Ալավերդու համայնքապետարանն աջակից է այսօրինակ ծրագրերի իրագործմանը:

«Թումո-տուփ» ծրագրով նախատեսվում է Ալավերդի համայնքի 3 բնակավայրերում ստեղծել նմանատիպ բոքսեր, որոնք հնարավորություն կտան տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 500 (յուրաքանչյուր բոքսում) պատանիների: