Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքական ընկերությունը ծրագրային ապահովում կմշակի ՆԱՏՕ-ի շտաբերի համար

Թուրքական ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում ՆԱՏՕ-ի բոլոր կենտրոնակայանների և բազաների միջև հետախուզական տվյալների փոխանցման համար: Այդ մասին Anadolu-ի տարածած հաղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Թուրքական Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret AŞ (STM) պաշտպանական ընկերությունը կմշակի ՆԱՏՕ-ի բոլոր կենտրոնակայանների և բազաների միջև հետախուզական տվյալների փոխանցման ծրագրային ապահովում»,-հայտնում է գործակալությունը։

Հաղորդվում է, որ ծրագրային ապահովումը կօգտագործեն դաշինքի բոլոր շտաբներն ու զինբազաները։

Նախատեսվում է, որ ծրագրի մշակումը կտևի մոտ 3,5 տարի:

Թուրքիայի ռազմական արդյունաբերության կառույցի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել՝ կտրուկ նվազեցնելով երկրի կախվածությունը պաշտպանական արտադրանքի ներմուծումից և հաստատվելով որպես խոշոր արտահանող, այդ թվում՝ ծրագրային ապահովման ոլորտում։