Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում».

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա:

Այնինչ անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի

ջանքերը: Շատ երախտամոռ ու անկուշտ դուրս եկան: Խեղճ Նիկոլն ուզում է ամեն ինչ տա, որ հանգիստ վայելի իր մի կերպ գոյատևող երևանյան իշխանությունը: Բայց թշնամին դա էլ է շատ համարում Նիկոլի համար:

Գազն ի՞նչ է, որ ձմեռվա կեսին, թշնամին նույնիսկ չի թողնում, որ մատակարարեն Արցախի բնակչությանը: Նիկոլը ամբողջ Քաշաթաղը նվիրեց թշնամուն, իսկ այդ սրիկաները անգամ հայկական գազի մատակարարումը չեն թողնում հասնի իր օրինական սպառողներին: Տպավորություն է ստեղծվել, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը մինչև վերջ լավ չի հասկացել, թե ի՞նչեր են ուզելու իրենից իր «կիրթ» բարեկամները:

Լավ բան չստացվեց: Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում: Արդյունքում` ոչ խաղաղության օրակարգ կա, ոչ հանգիստ կյանք, ոչ անվտանգ ապագա, ոչ էլ Արցախի հետ Հայաստանը կապող միջանցք: Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները:

Ու այսքան խաբվելուց ու տուժվելուց հետո, Նիկոլի լեգենդար «արտգործնախարար» Արոն, այսօր ասում է «…Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին` (այսինքն հոգուտ թշնամու ամեն ինչ անելուն) իրավիճակը տարածաշրջանում մնում է լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում»: