Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան ԱՄՆ դեսպանին մեղադրել է գունավոր հեղափոխության նախապատրաստման մեջ

Թուրքական ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն դիմել է իր երկրում ԱՄն դեսպան  Ջեֆ Ֆլեյքին ոչ թե քննադատությամբ, այլ կշտամբանքով։

«Ձեր կեղտոտ ձեդռքերը հեռու պահեք»,-ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է թուրք պաշտոնյան։

Նրա զայրույթն առաջացել է երկրի ներքին գործերին միջամտելու Ֆլեյքի փորձերից։ Մասնավորապես, ԱՄՆ դեսպանն ընտրություններից մի քանի ամիս առաջ պարբերաբար հանդիպում է ընդդիմության առաջնորդներին։

Ներքին գործերի նախարարը, որն Էրդողանի կողմնակից է, հայտարարել է, որ ամերիկյան դիվանագիտական կորպուսը տասնամյակներ շարունակ վարել է հակաթուրքական քաղաքականություն։

«Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան հարց է տալիս՝ ինչպե՞ս կարող եմ վնասել Թուրքիային: Սա երկար տարիներ Թուրքիայի ամենամեծ դժբախտություններից մեկն էր։ Նա հավաքում է այլ դեսպանների, փորձում է նրանց խորհուրդներ տալ։

Ամերիկացի դիվանագետները նույն բանն են անում Եվրոպայի այլ երկրներում՝ փորձում են կուլիսներից վերահսկել օտար երկրները։ Մի անհանգստացեք, եվրոպացիները չեն նեղվի դրանից: Նրանք գիտեն, որ դա ճիշտ է: Նրանք կարծում էին, որ կարող են նախագծել Թուրքիան, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եք արել, ինչ քայլեր եք ձեռնարկել, ինչպես եք ուզում զայրացնել Թուրքիային։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը»,- վրդովվել է թուրք նախարարը։