Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան և Ռուսաստանը կարող են անցնել առևտրում ազգային արժույթների օգտագործմանը

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են առևտրի ոլորտում ամբողջությամբ անցնել ազգային արժույթների օգտագործմանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Milliyet թերթը։

Հրատարակության տվյալներով, ռուսական ռուբլին հիմնականում կօգտագործվի երկու երկրների միջև գազի դիմաց վճարելու համար։ Դրանից հետո նախատեսվում է «թուրքական լիրայի ներդրումը և դոլարի ու եվրոյի փոխարեն տեղական արժույթների օգտագործումը երկու երկրների միջև»։

«Ակնկալվում է նաև, որ տեղական արժույթներով առևտուրը կապահովի Թուրքիայի արժութային պահուստների պաշտպանությունը»,-գրում է թերթը։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ արևմտյան երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի միջև աճող համագործակցությամբ։ Հրապարակման աղբյուրները մտահոգություն են հայտնել երկու երկրների ղեկավարների հայտարարությունների առնչությամբ՝ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին, մասնավորապես, առևտրի և տնտեսության ոլորտներում։ ԵՄ մեկ այլ պաշտոնյա ասել է, որ Բրյուսելը «ավելի ու ավելի ուշադիր» է վերահսկում թուրք-ռուսական հարաբերությունները, իսկ մյուսը Անկարայի դիրքորոշումն անվանել է «պատեհապաշտ»: