Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք` կառավարելու են այլոք` ելնելով իրե՜նց շահերից․ Հակոբ Արշակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը փրկարարական ուժեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա։

Որոշ քաղաքական ուժեր փորձ են անում ազդել հասարակության հույզերի վրա` օգտագործելով Թուրքիայում փլատակների տակ մնացած մարդկանց տրամադրած մեր օգնության հանգամանքը։

Մի կողմ թողնելով հարցի մարդասիրական կողմը, որն ինքնին հիմնավորում է կառավարության որոշումը, կարևոր եմ համարում նաև նշել, որ աշխարհում բազմաթիվ հակամարտությունների, կոնֆլիկտների և պատերազմերի դեպքում կողմերը փորձում են գտնել երկխոսության եզրեր, կառավարել կոնֆլիկտները։

Թուրքիան մեր հարևան երկիրն է, եթե մեր ունեցած խնդիրները չկառավարենք` կառավարելու են այլոք` ելնելով իրե՜նց շահերից։ Այդ խնդիրների կառավարման համար անհրաժեշտ է նաև երկու երկրների ժողովուրդների փոխադարձ վերաբերմունքի փոփոխություն։
Մարդասիրական այս քայլը շատ կարևոր է ոչ միայն թուրքական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վերաբերմունքի առումով, սա առաջնորդություն է դեպի արժանապատիվ խոսակցություն երկու երկրների միջև, որտեղ Հայաստանը հանդես է գալիս իր պետական շահերի դիրքից։