Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թուրքիան մեր թշնամին է, բայց դու պետք է պահես մարդկությունդ». Քաղաքացիները՝ Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու մասին

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած  7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան հազարավոր զոհեր, տուժածներ։ Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Փաստը, որ Հայաստանը փրկարարներ է ուղարկել Թուրքիա, ոչ միանշանակ է ընդունվել հայ հասարակության կողմից։

«Դուք իրավունք չունեք որևէ օգնություն ուղարկելու ԹՇՆԱՄԻ երկիր»Լ
«Մեր տղաներին մոռանալ հնարավոր չի»։

«Թ ու ր ք ն իմ թշնամին է ու վերջ»։

«Բոլոր գիտակից հայերն էլ դատապարտում են։

Հարցն այն է, որ սրանք թուրքի լամուկներ են, թուրքի ազգային հերոսներ քպներ»։

Նմանատիպ բովանդակությամբ տասնյակ, հարյուրավոր մեկնաբանություններ կան Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելու վերաբերյալ հաղորդագրությունների, նյութերի տակ։

Panorama.am-ը նաև հարցում արեց քաղաքացիների շրջանում, թե ինչպես են գնահատում Հայաստանի կողմից փրկարարական ջոկատներ Թուրքիա ուղարկելուն։

«Շատ վատ եմ վերաբերվում... Չխոսեմ, շատ բան կասեմ»,- ասում է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները նշում են՝ թուրքը մեր դարավոր թշնամին է, մեր դուշմանն է, սակայն  մարդասիրական առումով ճիշտ քայլ է. տուժողները հասարակ քաղաքացիներ են, երեխաներ, կանայք, որոնց պետք է օգնել։

«Այնտեղ հայեր կան, կարող է հենց մի հայ ընտանիքի փրկեն»,- ասում է  քաղաքացիներից մեկը։

«Դրական եմ վերաբերվում։ Մենք մի քիչ տարբերվում ենք։ Նման դեպք մեզ հետ կատարվեց, չարախոսողներ, ուրախացողներ, հրավառություն անողներ կային, մենք բա չտարբերվե՞նք դրանցից»։

«Մարդասիրական առումով ճիշտ է։ Թշնամին թշնամի է, չեղավ, որ գնացին ու թշնամությունը վերացավ, բայց դու, անկախ ամեն ինչից, պետք է պահես մարդկությունդ, մարդասիրությունը»։

«Հայ ազգը մշտապես բոլորին օգնում է, բարի ազգ է, ուժեղ ազգ է»,- ասում է մի քաղաքացի։

Մանրամասն՝ տեսանյութում։