Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան մերժել է Իլոն Մասկի օգնության առաջարկը

Թուրքական կառավարությունը մերժել է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Starlink ցանցի տերմինալներ ուղարկելու Իլոն Մասկի առաջարկը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կառավարությունը երախտապարտ է նման առաջարկի համար, սակայն երկիրը բավականաչափ սարքավորումներ ունի արբանյակային հաղորդակցություն ապահովելու համար։

Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող մեծ թվով սարքեր: Ըստ SpaceX-ի՝ այն կկարողանա լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել վայրկյանում 1 գիգաբիթ արագությամբ, որը համապատասխանում է 5G ստանդարտին։ 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 3200 Starlink արբանյակներ։