Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում

Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը:

«Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի կողմից, ինչը լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել տվյալ ռեգիոնում։

Ուշագրավ է, որ գործակալությունը հարցում է ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարարություն՝ ճշտելու, թե որքան ռազմաբազա ունի Թուրքիան Իրաքյան Քուրդիստանում: Սակայն հարցումը անպատասխան է մնացել:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թուրքիան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը, գտնվում  է հենց Հյուսիսային Իրաքում: