Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել» է Գազայի հատվածին Իսրայելի օդային հարվածները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի օդային հարվածները Գազայի հատվածում և ընդգծել նման գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ նախքան դրանց հակամարտության նոր փուլի վերաճելը։

Իսրայելական բանակը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Արշալույս» գործողություն է իրականացրել։ Զինվորականները հարձակվել են Գազայի հատվածի թիրախների վրա, իսկ Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գործելու է «մինչև իր նպատակներին հասնելը»։

«Մենք անընդունելի ենք համարում հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահը: Մենք խորապես մտահոգված ենք հարձակումներից հետո տարածաշրջանում աճող լարվածությամբ»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը ստացվել է «ՌԻԱ նովոստի»-ին։

Գերատեսչությունը զսպվածության և ողջախոհության կոչ է արել։