Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայի առաջ նախապայման դնել՝ նախքան F-16-երը վաճառելը. Մենենդես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16 կործանիչները չպետք է օգտագործվեն Հունաստանի դեմ։

Եթե նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։

Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար խախտելով վերջինիս օդային տարածքը:

Սենատորը պահանջել է նաև, որ Թուրքիան դադարեցնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ և հավատարմություն դրսևորի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նկատմամբ:

Ըստ Մենենդեսի՝ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության ընդլայնումը ռազմական ոլորտում սխալ կլինի Թուրքիայի համար և կվտանգի ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը:

Հիշեցնենք՝ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, որը լուրջ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: