Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություների կարգավորման գործընթացները երբեք միասնական չենք դիտարկել և չենք դիտարկելու. ԱԽ քարտուղար

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը միմյանցից անջատ գործընթացներ են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներն անջատ են միմյանցից, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու:

Երկու  երկրների հետ էլ հարաբերությունների կարգավորումը շատ բարդ գործընթացներ են: Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»,-ասաց նա: