Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայի կառավարության նկատմամբ զայրույթի ալիք է բարձրանում երկրաշարժին թույլ արձագանքի պատճառով․ Ֆրանս Պրես

Թուրքիայի կառավարության նկատմամբ զայրույթի ալիք է բարձրանում, երկուշաբթի օրը տեղի ունեցած մահացու երկրաշարժերին արձագանքի կապակցությամբ, հայտնում է AFP լրատվական գործակալությունը:

Ծանր վնասներ կրած Այնթապում, որտեղ շատ մարդիկ մնացել են փլատակների տակ, բնակիչներն ասում են, որ աղետից հետո առաջին 12 ժամվա ընթացքում ոչ մի փրկարար խումբ չի ժամանել քաղաք: Երբ փրկարարները վերջապես եկան երկուշաբթի երեկոյան, նրանք աշխատեցին ընդամենը մի քանի ժամ, մինչև գիշերվա ընդմիջումը, Ֆրանս Պրեսին պատմել են բնակիչները:

«Մարդիկ ընդվզեցին առավոտյան։ Ոստիկանությունը ստիպված էր իջամտել»,- ասում է 61-ամյա Ջելալ Դենիզը, ում եղբայրն ու եղբոր որդիները շարունակում են մնալ փլատակների տակ:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը մոտ 6000 է Թուրքիայում, շուրջ 2000՝ Սիրիայում։