Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայի ներքին գործերի նախարարը դաշնակիցներին մեղադրում է երկիրը ապակայունացնելու փորձերի մեջ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկրի որոշ դաշնակիցների մեղադրել է երկիրը ապակայունացնելու փորձերի և անցյալ տարի Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկությունները թաքցնելու մեջ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 6 մարդ էր զոհվել, 81-ը վիրավորվել են։ Կասկածյալ ահաբեկչուհին ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն, ով մերժել է ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները, կասկածներ էր հայտնել, որ ահաբեկչության ցուցմունքը եկել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, և հանցագործը թուրքական տարածք է մտել այդ տարածքով։

«Որոշ երկրներ, որոնք հայտնի են որպես «բարեկամներ և դաշնակիցներ», հետևում են «Ինչ էլ որ պատահի,  բայց ոչ կայուն Թուրքիա» դիրքորոշումը: Չգիտե՞նք, որ նրանք, ում հետ դուք ձեռք ձեռքի տված էիք, կանգնած էին Իսթիքլալ փողոցի հարձակման հետևում: «Մի՞թե մենք չգիտենք, որ դուք վազում եք մեր անվտանգության կազմակերպության, մեր հետախուզական ստորաբաժանումների շուրջը՝ հարց տալով.«Հոտաքրքիր է, թե այն արվել է մե:ր զենքով»: Մենք գիտենք թե ովքեր են նրանք, դրանք տարիներով մեր դաշնակիցներ և ընկրեների տեսք ունեին, բայց փորձեցին օձի պես խայթել մեզ»,-Yeni Şafak-ը մեջբերում է Սոյլուի խոսքերը, ընդգծելով, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նկատի ունի ԱՄՆ-ին։

Նրա խոսքով, եթե Թուրքիան ձախողվեր, ապա նրան «կվերաբերվեին գաղութատիրական ջոկատի պես»։

«Այսօր նրանք ներքաշված են տարբեր հնարքների մեջ, քանի որ Թուրքիան հաջողակ է: Նրանք մեծ հույսեր էին կապում այս ձմռան հետ... Եթե այդքան բան գիտեիք, ինչո՞ւ Թուրքիային չասացիք Իսթիքլալ փողոցում PKK/PYD-ի հարձակման մասին, որովհետև դուք Նաև կանգնած էիք հուլիսի 15-ի հետևում (2016թ. այդ օրը Թուրքիայում հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել): Մենք կանգնած ենք դեմ առ դեմ միջազգային օպերացիայի հետ»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։