Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայում բանկերին պարտքեր ունեցող քաղաքացիների թիվը 1 տարում ավելացել է 2 մլն ով

Թուրքիայում վերջին 1 տարում անհատական վարկեր վերցրած քաղաքացիների թիվն ավելացել է 2 մլն.-ով՝ հասնելով 36 մլն 671 հազարի: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այհան Բարութը՝ հղում անելով Թուրքիայի Բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության գործակալություն հրապարակած տվյալներին:

Ըստ այդմ՝ վերջին 6 ամսում բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին անհատ քաղաքացիների պարտքն ավելացել է 313 մլրդ լիրայով ու հասել 1 տրլն 425 մլրդ լիրայի:

Նման պայմաններում մեծացել է բանկային համակարգի զուտ եկամուտը՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համամատ ավելանալով 400%-ով: Նշված ժամանակահատվածը համար սեկտորի եկամուտը կազմել է 335 մլրդ 918 մլն լիրա: