Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թուրքիայում երկրաշարժից հետո գազատար է պայթել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ermenihaber. Թուրքիայի պետական գազանավթային ընկերություն «BOTAŞ»-ը հայտարարել է, որ տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո հարավ-արևելյան Հաթայի նահանգի Քըրըքհան շրջանի Թոփբողազը գյուղի տարածքում գազատար է պայթել։ Դրա հետևանքով նաև հրդեհ է բռնկվել:

Այդպիսով Քահրամանմարաշ-Հաթայ գազատար խողովակը շարքից դուրս է եկել և ներկա պահին դադարեցվել է գազամատակարարումը:

Պետական գազանավթային ընկերությունը նշել է նաև, որ իրենք տեղանշել են վնասված կետերը և այժմ աշխատանքներ են տարվում դրանք վերանորոգելու և գազի անխափան հոսքը վերականգնելու ուղղությամբ: