Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը․ Սանասարյան

«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եվ այդ զավթողական քաղաքականությունը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց կես տարի անց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասաարյանը։

Նա հիշեցրեց, որ 2018թ․-ին Արենիում  թշնամին առանց աղմուկ բարձրացնելու դիրքավորվեց իրեն հարմար դիրքում։

«Նիկոլի գալուց հետո, երևի կես տարի էլ չէր անցել․ մինչև 44-օրյա պատերազմը,  Արենիում կմ-ներով առաջ եկան և իրենց դիրքրերը կանգնեցրին հարմար տեղում,որտեղից երևում է Արենին և մյուս բնակավայրերը։ Մեր տարածքների կտոր-կտոր տալը Հայաստանի վերջնական կործանումն է։ Լսված բան չէ, որ թշնամին ասի՝ լավ մի 1000 քառ․կմ թող մնա ձեզ»,- երկրում ստեղծված իրավիճակով մտահոգված նշեց Սանասարյանը։

Անդրադառնալով օրերս թշնամու հերթական հարձակմանը, Սանասարյանն ընդգծեց, որ թշնամին քաջատեղյակ է մեր բնական հարստություններից՝ թե   ջրային, թե ընդերքի առումով և զարմանալի չէ, որ Ջերմուկի վրա հարձակման ընթացքում թիրախավորվեց ջրամբարն ու Ամուլսարը։

«Եթե նրանք թիրախավորեցին Սև լիճը, ապա անշուշտ կթիրախավորեն նաև Ամուլսարը, որտեղ կան թանկարժեք մետաղների պաշարներ։ Մենք չենք ցանկանում այդ հանքավայրի շահագործումը, քանի որ կոչնչանան մեր ջրային աղբյուրների զգալի մասը։ Ակնհայտ է, որ թշնամին շատ լավ տեղյակ է մեր երկրաբանությունից։ Քարվաճառի ջրային պաշարներին տիրացան, նույնպես էլ Ջերմուկի ջրերին կարող են աչք գցել։ Սակայն Ամուլսարին,եթե տիրանան, ապա Հայաստանը կկտրվի Սյունիքից»,- հավելեց նա։ 

Թշնամու ագրեսիային զուգահեռ, մեր զրուցակիցն այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր ծրագիրը, ինչպես գրված է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում։

«Նա գրում է, որ մանկամտություն է միջանցք չտալը և այլն։ Մարդն իր ծրագիրն իրականացնում է։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անենք մենք, համբերատար սպասե՞նք մահվանը»,- եզրափակեց նա։