Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տարասով. Ձեր դիվանագիտությունը շատ է գավառական: Դա է գլխավոր թերությունը. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Փաշինյանը փորձում է նարդի խաղալ շատ խելացի մարդկանց հետ, եւ այն ժամանակ, երբ պետք էր դու-շեշ խաղալ, նա գցեց մեկ-մեկ ու տանուլ տվեց այս պարտիան:  Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել ենք ՀԱՊԿ-ի նիստի եւ ՀՀ վարչապետի պահվածքի թեմայով:

– Հասկանալի է, որ դուք ունեք ձեր խաղը, ու հարցն այստեղ այն է, թե կարողանո՞ւմ է Հայաստանը տեղավորվել ձեր խաղի մեջ: Հիմա ո՞րն է Ռուսաստանի նպատակը մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ հարաբերություններում: 

– Ձեր դիվանագիտությունը շատ է գավառական: Դա է գլխավոր թերությունը: Ձեզանում համոզված են, որ Ռուսաստանն ուզում է իր գուբերնիան դարձնել Հայաստանը: Դա այդպես չէ: ՌԴ-ն չի ցանկանում Հայաստանը մտցնել իր կազմի մեջ, անգամ միասնական պետության մեջ: Ե՛վ Ադրբեջանին, ե՛ւ Վրաստանին չի ցանկանում մտցնել իր կազմի մեջ: Ռուսաստանի միակ խնդիրը՝ որ հարավում իրավիճակը լինի կայուն, որ անվտանգային առումով ռիսկային չլինի, որ նրանք զսպեն այն ցունամին, որը գալիս է Մերձավոր Արեւելքից: Տնտեսական, առեւտրային հարաբերություններ ունենանք, վերջ, ընկերացեք՝ ում հետ ուզում եք: Մենք չունենք ձգտում՝ գնալու մուսուլմանական աշխարհի դեմ, հարաբերվելու Կովկասի հետ այնպես, ինչպես հարաբերվել ենք նախկին դարերում: Պետք է ճիշտ հասկանալ Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջանում: Մենք ունենք ու կառուցում ենք լավ հարաբերություններ Իրանի, Թուրքիայի հետ, իսկ Երեւանն ու Բաքուն ուզում են, որ մենք դառնանք իրենց շահերի պատանդը: Այո, Բաքուն ու Երեւանն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենց շահերն են, մերը չեն, մենք մեր շահն ունենք, որը չի համընկնում Երեւանի ու Բաքվի շահերի հետ: Սա պետք է հասկանալ:

Լինելով ուսանող, ասպիրանտ՝ ես հիացած եմ եղել հայ արեւելագետների աշխարհայացքով, նրանց գիտելիքներով, հայերից լավ տարածաշրջանը, առավել եւս Հայաստանը, ոչ ոք չգիտեր, իսկ հիմա ես ապշած եմ ինտելեկտուալ մակարդակի անկումով: Ի՞նչ են կարդում նրանք, ո՞ւր են կորել այդ մասնագետները: Հայերը հիմա ապրում են իրականությունից կտրված իրենց աշխարհում, չեն նայում իրենց քարտեզին, չեն կարողանում գնահատել իրավիճակը, որում հայտնվել են: Ռուսները կանգնած են Գյումրիում, Արցախում, ռուսները ռեալ գործոն են: Ֆրանսիացիները, ամերիկացիները կցանկանա՞ն գալ՝ ռուսների փոխարեն կանգնել: Ոչ: Թուրքերը, այո, կուզեն: Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, խնդրեմ, դուրս եկեք, այդ դեպքում կիրականանա Ալիեւի երազանքը, որ Երեւանն ադրբեջանական հող է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: