Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տարիներ շարունակ հասարակության մեջ գծվում էր այն ֆեյք տեղեկությունը, որ Հայաստանի խնդիրների համար մեղավոր է «Արցախը». Աբովյան

Այն ամենն, ինչ այսօր մեզ մոտ կատարվում է, հոգեբանական, տեղեկատվական տեռորի արդյունք է։ «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Արման Աբովյանը՝  ներկայացնելով երկրում ստեղծված վիճակը։

Ինչ վերաբերում է իլյուզիաներին, նա նշեց, որ մենք հրաժարվում ենք դուրս գալ  մեզ համար  մտածածին, հատուկ գծված շրջանակներից։ «Չի ստացվում դուրս գալ, քանի որ տարիներ շարունակ հասարակության մեջ գծվում էր այն ֆեյք տեղեկությունը, որ Հայաստանի խնդիրների համար մեղավոր է «Արցախը»։ Մինչև 2018 թվականը չէինք հավատում, որ մեր ժողովրդին հնարավոր է դրանով խաբել, բայց ստացվեց»,- նշեց նա։

Արման Աբովյանի խոսքով՝ երկրում մթնոլորտ հնարավոր է փոխել միայն այն ժամանակ, երբ մարդու մոտ արթնանում է ինքնապաշտպանական բնազդը։ Ըստ նրա՝ դա եղավ 1988թ-ին, երբ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի ցավով ապրեցին բոլորը։

«Մարդիկ այդ ցավն իրենց միջով անցկացրեցին և դուրս եկան հրապարակ, քանի որ չէին ցանկանում, որ ինչպես Բաքվում էին անում, իրենց հարսին էլ բենզինով վառեին։ Այսօր երկրում ինչ-որ գործընթաց հնարավոր է սկսել միայն այն դեպքում, եթե մարդու մոտ արթնանա ինքնապաշտպանական բնազդը»,- ասաց նա։