Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Տարկետումը կտրվի երեք մակարդակներում․ սա սպասված նախագիծ է»․ Վահրամ Դումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Տարկետումը կտրվի երեք մակարդակներում` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, եւ այդպես բուհերի դռները կբացվեն՝ պետության համար հետագայում կարեւոր կադրեր պատրաստելու համար»,-ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախագիծը։ Դրա համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաեւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին։

Բացի այդ, սովորելու համար տարկետում ստացածների համար զորակոչային տարիք է սահմանվում ոչ թե 27-ը, այլ 28-ը։ Նախարարը սա այսպես բացատրեց․ «Շատ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողներն ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են՝ օրենքի պահանջի համաձայն։ Սա առաջացել է նրանից, որ կրթության տեւողությունը դարձել է 12 տարի, իսկ 27-ը՝ մնացել անփոփոխ։ Շեղում է առաջացել, ինչը բերում էր արհեստական լուծումների՝ ասպիրանտուրայի երկրորդ տարում ամեն կերպ փորձում են պաշտպանել դիսերտացիան։ Ուստի առաջարկում ենք սահմանել 28 տարի, որպեսզի արհեստական լուծումներ չլինեն»։

Վահրամ Դումանյանը համոզմունք հայտնեց, որ սա սպասված նախագիծ է եւ պատգամավորներին կոչ արեց ընդունել երկրորդ ընթերցմամբ։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը նիստերին չի մասնակցում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ