Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տավուշում ՔՊ-ն հաղթել է 4 գյուղերում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ սեպտեմբերի 25-ին կայացան ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Ըստ ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 5 685 ձայնի առավելությամբ հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «ԶՈՐԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔ» դաշինքը:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» կուսակցությունը հաղթել է 4 գյուղական բնակավայրերում՝ Տավուշ գյուղում ստանալով 453, Չինչինում՝ 129, Նորաշենում՝ 202 և Վարագավանում 172 ձայն:

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍԵՐՈՒՆԴ» դաշինքը հաղթել է Այգեձոր բնակավայրում՝ ստանալով 286 ձայն:

«ԶՈՐԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔ» դաշինքը Բերդ քաղաքում, ընդհանուր առմամբ, ստացել է 1920 ձայն, Արծվաբերդում՝ 393, Այգեպարում՝ 136, Ներքին Կարմիրաղբյուրում՝ 243, Չինարիում՝ 257, Վերին Ծաղկավանում՝ 229, Իծաքարում՝ 81, Մովսեսում՝ 308, Նավուրում՝ 263, Չորաթանում 215, Պառավաքարում 378 և Վերին Կարմիրաղբյուրում 363 ձայն:

Հավելենք, որ ընտրություններին մասնակցել է 11094 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 49,34 %-ը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ