Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տեղեկույթը ճիշտ մատուցել հանրությանը՝ առանց կեղծ միջազգային գաղափարների ու պատրանքների, առանց մեծ ու փոքր եղբայրների փնտրտուքների․ «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կարիք կա համահավաք, օբյեկտիվ վերլուծության. իրականում ինչ կտա ռուս-ուկրաինական թնջուկը միջազգային, տարածաշրջանային եւ մեր մասով։

Այս ամենը հասկանալու համար նաեւ պետք է հստակ պատկերացնել արեւմտյան ու ռուսական տնտեսությունների քաղաքականությունները, հնարավորությունները, մեր տնտեսության տրամաբանությունը, թնջուկից ազդվելու ծավալները, ռիսկերը եւ այդ ռիսկերը մեղմելու քայլերը։ Սա լուրջ աշխատանք է պահանջում, մասնագիտական գիտելիքներ, ինչի ոչ տրամադրությունը, ոչ էլ ժամանակը մեր կողմնորոշվածները չունեն։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ ներուժ ունենք մեր տնտեսությանը հասցված ու հասցվելիք հնարավոր վնասները մեղմելու առումով, նրանց մի մասին պետք է, որ Արեւմուտքը հաղթի, մի մասին՝ Ռուսաստանը։

Հայաստանի շահերին առնչվող մտահոգությունն էլ «ձեռքի հետ» կտան ու մեր երկրին կտեղավորեն որեւէ կողմի թեւի տակ։ Որն է իրականում Հայաստանի շահը, ինչպես պետք է ճիշտ դիրքավորվի մեր երկիրը։ Սրա պատասխանը տալու համար նախ պետք է ըմբռնել որոշ հարցերի խորքային դրդապատճառները։

Օրինակ՝ 1. ռուսական կողմի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների ցանկերում ինչ է ներառվել եւ ինչու,

2. այդ պատժամիջոցներն ինչու դժվար կացության մեջ դրեցին նաեւ պատիժը սահմանող կողմին,

3. ինչի շնորհիվ է, որ ռուսական տնտեսությունը որոշակի «իմունիտետ» է ձեռք բերել պարբերաբար կիրառվող ֆինանսական ու առեւտրային տարաբնույթ պատժամիջոցների նկատմամբ,

4. գլոբալացված աշխարհում ինչու հանկարծ էներգետիկ, հումքային ու պարենային անկախության անհրաժեշտության հարց դրվեց, միասնական ու «մեծ ու սիրով» եվրոպական ընտանիքում ինչու հանկարծ խոշոր ընկերությունների ազգայնացման գործընթաց սկսվեց,

5. ինչու Ռուսաստանին անհնար եղավ լիակատար մեկուսացնել, դեպի ինչ նոր շուկաներ թեքվեց ռուսական կողմը, առեւտրային ինչ պայմանագրեր ունի Չինաստանի ու Հնդկաստանի հետ,

6. ինչու արժեզրկված ռուսական ռուբլին սկսեց արժեւորվել, երկարաժամկետ հատվածում ռուսական արժույթի ինչ տատանումներ են հնարավոր,

7. ինչպես հանկարծ ճիշտ դիրքավորվեց Թուրքիան ու սկսեց լարախաղացություն անել Արեւմուտք-Ռուսաստան գծի վրա,

8. ինչու է այս ծավալումներում օրակարգային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, դրա շահառուների՝ թյուրքական կողմին օգնության ու մեր վճարած գինը, ընդհանրապես այդ «միջանցքի» շուրջ միջազգային ու տարածաշրջանային դիրքավորումներն ու պատճառները,

9. ինչու 44-օրյայի ժամանակ միջազգային հայտարարությունները հավասարության նշան դրեցին սեփական հողը պաշտպանող հայի եւ հայի հանդեպ ռազմական հանցագործություններ կատարողի միջեւ,

10. ինչու հանկարծ հիմա որոշեցին հայտարարությունները մի փոքր հասցեական անել, բայց կիրառականի չվերածել (գոնե ցայսօր) եւ այլն։

Անկեղծ լինելու համար ասենք՝ այնպես չէ, որ այս հարցերի պատասխանները չեն տրվել։ Տրվել են՝ առանձին-առանձին, արտաքին կողմնորոշումներով ու ազդեցությամբ, բայց ոչ մեկտեղ՝ համակողմանի եւ առանց կողմնորոշման։ Այս հատվածական տեղեկույթը կարող է հավաքել եւ հասկանալ հանրության մի փոքր՝ գիտակ հատվածը, ովքեր տիրապետում են տեղեկատվական առավել լայն հոսքերի, գիտեն այդ տեղեկույթից ճիշտ օգտվելու ձեւերը։ Բայց հարկ է այդ տեղեկույթը ճիշտ մատուցել հանրությանը, այն է՝ իրականության ստույգ ներկայացմամբ, առանց կեղծ միջազգային գաղափարների ու պատրանքների, առանց մեծ ու փոքր եղբայրների փնտրտուքների, սառը հաշվարկված։

Արմինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում