Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Տեղի են ունեցել ավելի քան 23․5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 9-ին տեղի են ունեցել 23,501,160,000 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես, AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է ավելի քան 18,8 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 31 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.4925%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.4% է: 

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։
Հատկանշական է նաև այն, որ համեմատաբար կայուն եկամտաբերության պարագայում ներդրողները շարունակում են իրենց միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերում։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: