ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանն ու Հակոբ Ասլանյանը ներկայացրել են փոփոխություններ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում: ArmLur.am-ը նախագծից տեղեկանում է, որ սահմանվելու է այն հերթականությունը, որով տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվելու:

Ըստ այդմ, այն կունենա հետեւյալ հերթականությունը.

  1. Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ՝ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային հեռարձակողների,
  2. հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
  3. մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
  4. մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,
  5. սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հանրային հեռարձակողները,
  6. հեղինակազրկված Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Հիմնավորման մեջ նշվում է, թե նախաձեռնության նպատակն է սահմանել Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:

Ն.Հ.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր