Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 380 հազար դրա աշխատավարձ, 5 տարի ժամկետ. ծառայության համար նոր ծրագիր կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Ըստ այդմ, «Ես եմ» ծրագրին այսուհետ կփոխարինի նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի:

Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել է պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը 5 միլիոն դրամ է, որը շահառուն ազատորեն կարող է տնօրինել:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման նախագիծը, որին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ՝ 26, դեմ՝ 0։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.