Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կստուգի՞ Արցախ մտնող բեռնատարները. ինչ են քննարկել պատգամավորները ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելուց հետո պաշտոնական Բաքուն դեռևս չի հանդարտվում: Ադրբեջանցի, այսպես ասած, ակտիվիստներն ամենատարբեր առիթներով փորձում են Ստեփանակերտ կամ Արցախի այլ համայնքներ այցելել: Թեև ռուս խաղաղապահներն իրավիճակը վերահսկում են, բայց տեղի հայ բնակչությունն ու Արցախի իշխանություններն անհանգստացած են, թե իրականում ինչ հետին նպատակներ կարող են ունենալ ադրբեջանցիները: Այդ իսկ պատճառով Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունները հանդիպել են ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Վոլկովի հետ հանդիպման քննարկման հիմնական թեման այն է եղել, որ հակառակորդը Լաչինի միջացնքում կարող է անցակետ տեղակայել:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

Սևակ Վարդումյան