Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի չեմպիոնին հայրենիքում անտարբերության են մատնել. ինչով է զբաղված ԿԳՄՍ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանին մոտ տասը օր է, ոչ միայն պատշաճ եւ չեմպիոնին հարիր ձեւով չեն դիմավորել հայրենիքում, այլ նաեւ գնահատանքի եւ շնորհավորական խոսքեր չեն եղել Կառավարության, ԿԳՄՍ նախարարի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից, ինչն էլ մեծ հիասթափություն եւ վրդովմունք է պատճառել մարզիկին:

«Ոնց հասկացա ձեզ համար բռնցքամարտի Եվրոպայի և Աշխարհի Չեմպիոնի տիտղոսը 0-ա. Եթե էտպես ա, էլ ես Հայաստանի Եռագույնը չեմ բարձրացնի, ես միշտ ուզեցել եմ, որ հայ ազգիս ուրախացնեմ, բայց եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ…»,- գրել էր Էրիկ Իսրայելյանը։

Այս առնչույթամբ ArmLur.am-ը զրուցեց նաեւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արամ Մանուկյանի հետ, ով վստահեցրեց, որ մարզիկին օդանավակայանում ֆեդերացիան դիմավորել է ծաղկե դափնիներով:

Իսկ, ահա երբ դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, մեզ ասացին, որ որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի պատասխանեն մեր հարցադրմանը, թե ինչն է եղել  մարզիկին չդիմավորելու պատճառը: Իսկ ավելի ուշ մեզ տեղեկացրեցին, որ այսօր սպասվում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի մոտ հանդիպում Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի հետ:

Այսպիսով, ստացվում է, որ մինչեւ  մարզիկները չաղաղակեն իրենց չգնահատվելու փաստը եւ լրատվամիջոցները չբարձրաձայնեն խնդիրը ԿԳՄՍ նախարարությունն այդպես էլ ոչինչ չի անի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան