Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպանները ՔՊ-ականների համար էքսկուրսավարներ են աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեսպանները Սերժ Սարգսյանի իշխանության համար շոփինգներ են ապահովում. սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են ընդդիմադիր եղած ժամանակ: Հիմա Փաշինյանը ՀՀ վարչապետ է դարձել, եւ դեսպանները նրա ընտանիքի համար են որպես շոփինգի ուղեկցողներ դարձել:

Աննա Հակոբյանն էլ հենց այսօր ինքնախոստովանեց, որ Իսլանդիա մեկնելիս օդանավակայանում մոռացել է նստարանի ցանցավոր գրպանիկում «Երկիր Նաիրի» գիրքը: «Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս»:

Այսինքն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը զբաղված է առաջին տիկնոջ կորած իրերի որոնմամբ. մի գործառույթ, որ որեւէ օրենքով վերապահված չէ դիվանագետին:

Թեեւ մեծ հաշվով Հայաստանի իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների համար դեսպանները էքսկուրսավարներ են, քանի որ նախարարների, պատգամավորների մեծ մասն առաջին անգամ իրենց կյանքում ինքնաթիռ են նստել պաշտոնի ստանձնումից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում