Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներսում փոխատեղումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի այսօրվա նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է «Հայաստան» խմբակցությանը: Նախ ԱԺ նիստերի օրակարգի հաստատմամբ այդ խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցն է՝ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի: Բացի այդ, նաեւ մոտ 5 կետով «Հայաստան» խմբակցության վերադասավորումներն են այս կամ այն բարեկամական խմբում, միջազգային կառույցներում:

Բանն այն է, որ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության անդամներից
Դավիթ Սեդրակյանը,
Արթուր Ղազինյանը,
Արամ Վարդեվանյանը,
Ելենա Կիրակոսյանը,
Մխիթար Զաքարյանը,
Վահե Հակոբյանը,
Հռիփսիմե Ստամբուլյանն այս ընթացքում հրաժարվեցին պատգամավորական մանդատներից եւ նրանց փոխարինել են նոր մարդիկ «Հաաստան» դաշինքի ընտրացուցակից, որոնց մեծ մասը Դաշնակցության քվոտայով անցած պատգամավորներ են:

Բայց չնայած այս իրողությանը, ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ խորհրդի նիստին: