ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկելու դեպքը նոր ընթացք կստանա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում քննարկվում է միջադեպով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը եւ դատելով իրավապահ համակարգում ծավալված խոսակցություններից, ամենայն հավանականությամբ, քրեական վարույթ կնախաձեռնվի:

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը զինվորների հարազատների նկատմամբ բռնության դեպքերով ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարվում է ծառայողական քննություն: Հիշեցնենք, որ ծնողներն այդ օրը փակել էին Եռաբլուրի մուտքը եւ պնդում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տալու մոտենալ իրենց երեխաների շիրիմներին:

Քնար Մանուկյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր