Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը ոնց որ Բաղդադի շուկան լինի. առնում-ծախում են մեզ մեր տարածքում. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել են Արցախի խնդրից, որևէ մեկը չփորձի մեզ վրա ծախել, որ իրենք ելույթներում Լաչինի հարց են շոշափում, հեռախոսազրույցներում այդ թեման են քննարկում, բա դա էլ չանե՞ն, դա ընդամենը «գալչկան» է: Իրենք են ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, իրենք պետք է պահանջատեր լինեն ողջ գործիքակազմով՝ խնդրի լուծման համար: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման որոշմանը՝ Արմեն Աշոտյանը նշում է՝ կողմ է ցանկացած գործիկաքազմի, որն ամրացնելու է երկրի անվտանգությունը. «Բայց կբացատրե՞ք, ԵՄ այս առաքելությունը ինչպե՞ս է ուժեղացնելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: ԵՄ-ն ունի գործիքակազմ՝ իրենց ընկալմամբ ագրեսորին պատժելու համար, ինչպես Ռուսաստանին են անում, բայց իրենց կարծիքով Ադրբեջանը ագրեսոր չի՞: Այս պայմաններում, երբ եվրոպական իշխանություններն արձանագրում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի վրա, բա ո՞ւր են սանկցիաները »,-ասում է մեր զրուցակիցը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախն ու Հայաստանը աշխարհաքաղաքական «բազառի» է վերածել.

«Մեր երկիրը ոնց որ Բաղդադի շուկան լինի, ով-ինչ ունի աշխարհաքաղաքաքական իմաստով առնում, ծախում է, մեզ մեր տարածքի վրա առնում ու ծախում են: Նիկոլ Փաշինյանը խորացնում է հոգեբանաքաղաքական ծանր վիճակը»,-ասում է նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան