Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանցիների գերակշիռ մասն Արցախն Ադրբեջանի կազմում չի պատկերացնում. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե բոլոր հայաստանցիները դեմ են Բաքվի հետ ցանկացած պայմանավորվածության, որով Ղարաբաղի վերահսկողությունը կանցնի Բաքվին: Ամեն դեպքում սա է վկայում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանը» (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների հերթական շարքի արդյունքները:

Հարցազրույցներ է իրականացվել ավելի քան 1 600 չափահասների հետ Հայաստանի քաղաքներում, ավաններում և գյուղական համայնքներում անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվար:  Հարցվածների 98%-ը պատասխանել է, որ երբեք հավանություն չի տա գործարքին, որը թույլ կտա Բաքվին վերահսկողություն հաստատել Ղարաբաղի վրա, նույնիսկ եթե վերջինին տրվի ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում:

Նմանապես, 94%-ն ասել է, որ դեմ կլինի, եթե Ղարաբաղը լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ կառավարվող հատուկ վարչական տարածք:

Հարցվածների 91%-ն ասել է, որ «միանշանակ» (78,8%) կամ «հնարավոր է» հավանություն կտար Ղարաբաղը Հայաստանի մաս լինելուն, իսկ 80%-ը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ղարաբաղը որպես անկախ երկիր:

Հարցվածների 53%-ի համար ընդունելի է համաձայնագիրը, որը Ղարաբաղը կդարձնի Ռուսաստանի մաս։

Հետազոտողները նաև հարցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։ Հարցվածների 52%-ն ասել է, որ «ընդհանրապես համաձայն չէ», որ Հայաստանն ու Ադրբեջանը ապաշրջափակեն կոմունիկացիաները, իսկ ավելի մեծ թիվ (64%) ասել է, որ «լիովին համաձայն է», որ ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Հարցվածների մեծ մասը (45%) նույնպես ասել է, որ իրենք «լիովին համաձայն չեն», որ ապաշրջափակումը հիմք կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում: