ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 31-ից փետրվարի 6-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1133 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 15 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։

6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 56-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր