Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է տղամարդը վերջ տվել կնոջ կյանքին և ցած նետվել կամրջից. հայտնի է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նոր Գեղիում ամուսնու կողմից կնոջը սպանելու եւ հետո ինքնասպան լինելու դեպքը խանդի հետեւանք է: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մահացած ամուսինների մտերիմները իրավապահներին ուշագրավ մանրամասներ են պատմել:

Ինչպես հայտնի է օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղամարդը սպանել է կնոջը, ապա ինքն իրեն կամրջից ցած նետել: Իսկ ինչու պետք է 71 տարեկան տղամարդը սպաներ իր կնոջը եւ հետո վերջ տար իր կյանքին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տղամարդը շատ է խանդել կնոջը, մտերիմները իրավապահներին պատմել են, որ միշտ խանդ է ունեցել եւ վերջին շրջանում խանդի դրսեւորումներն ավելի են շատացել, ինչը տարբեր վեճերի պատճառ է եղել:

Ք. Մ.