Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծում եմ, Հաագայի դատարանը բավարարելու է Հայաստանի հայցը. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Ադրբեջանը հակընդդեմ հայցեր են ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը, որը 40 օրից ավելի է՝ փակ է:

Այս երկու հայցերի մասով Հաագայի դատարանը առաջիկա շաբաթների ընթացքում որոշումը կկայացնի:

ArmLur.am-ի հետ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ ի տարբերություն Ադրբեջանի ներկայացրած փաստերի, հայկական կողմի պահանջները խիստ փաստարկված են և համոզիչ:

Իրավապաշտպանը լավատեսություն հայտնեց, որ հայկական կողմի պահանջները բավարարվելու են.

«Չեմ բացառում, որ վերաձևակերպումներ լինեն, պրակտիկայում հազվադեպ է լինում, երբ դատարանը նույն վերտառությամբ է բավարարում անհապաղ միջոցը, բայց բովանդակային առումով հայկական կողմն ունենալու է բավարարում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած հակափաստարկներին՝ իրավապաշտպանն արձանագրում է՝ Ադրբեջանը սպեկուլյացիաների է դիմում.

«Ադրբեջանի փաստարկումների առանցքն այն է, որ Լաչինը փակած քաղաքացիները էկոակտիվիստներ են, որոնք վաղուց են գործունեություն իրականացնում, հիմա էլ ընդամենը իրավաչափ հավաքների ազատությունն են իրականացնում, իսկ պետությունն իբրև որևէ առնչություն չունի ակցիաների հետ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Քրիստինա Մուշեղյան