Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խիստ հսկողություն Ապարանի կրակոցների մասնակիցների բնակարանների մոտ. ինչ մտահոգություններ ունեն իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարանի կրակոցների դեպքից հետո իրավապահ համակարգում շարունակվում է մտահոգությունը, որ կողմերը միմյանցից վրեժխնդիր կլինեն, ուստի ուժային կառույցները շարունակում են խիստ հսկողություն սահմանել միջադեպի մասնակիցների բնակարանների մուտքի մոտ հնարավոր վենդետան բացառելու համար: Այս մտահոգությունները առաջ եկան այն բանից հետո,երբ միջադեպի արդյունքում շուրջ մեկ ամիս գիտակցության չգալով, մահացավ երրորդ անձը՝ Սամվել Սանդրոյանը:
Ի դեպ գրել էին, որ քրեական գործով հարցաքննվել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբայրը՝ Գրզո Ասատրյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում, Ապարան քաղաքում ավտոմեքենան վարիս ձայնային ազդանշան էր տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, մոտեցել վարորդին եւ վիճել նրա հետ: Միջամտել էին Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել էր Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել էր իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում վիճաբանությունը շարունակվել էր, որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ էր արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել էին, իսկ հինգ անձ տեղափոխվել Երեւանի բժշկական կենտրոններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք.Մ