Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կիլիկիա» ավտոկայանի անմխիթար վիճակը. իշխանությունների խոստումից 4 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից անցել է 5 տարի, բայց եվրոպական չափանիշներով ավտոկայան դեռ չունենք: Խոսքը՝ «Կիլիկիա» ավտոկայանի մասին է, որը բարեկարգելու խոստումներ տվել է գործող իշխանությունը դեռեւս 2019 թվականին:

Կհիշեք՝ դեռեւս 2019 թվականին այդ ավտոկայանի հակասանիտարական վիճակին անդրադարձել էր Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախկին նախարար, Ազգային Ժողովի նախագահ Հակոբ Արշակյանը (2019-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար էր): Արշակյանն ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ «ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի իրականացվել»:

Հետաքրքիր է՝ ԱԺ ներկայիս նախագահ Հակոբ Արշակյանը տեղյակ է, թե ինչ իրավիճակ է այսօր ավտոկայանում: Եթե ոչ, ապա Արշակյանին եւ իշխանություններին տեղեկացնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ավտոկայանում բարեկարգվել է միայն զուգարանը, որը նախատեսված է ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար: Բայց այն անվճար չէ. զուգարանից օգտվելու համար պետք է 100 դրամ վճարել:

ArmLur.am-ի նկարահանող խումբը եղավ «Կիլիկիա» ավտոկայանում եւ արձանագրեց նույն «հակասանիտարական վիճակը», ինչը արձանագրել էր Արշակյանը: Միայն մեկ փոփոխությամբ. այս անգամ զուգարանը սարքին էր եւ վճարովի: Իհարկե, Հակոբ Արշակյանի կյանքը բարելավվել է, բայց «Կիլիկա» ավտոկայանը շարունակում է մնալ անմխիթար:

Ավտոկայանի պատերը ջրի մեջ են, տարածքի նստարանններն անմխիթար վիճակում, աղբամանները կոտրված: Էլ չենք խոսում ավտոկայանի բակային տարածքի մեծ, շատ մեծ փոսերի մասին, որոնց պատճառով վարորդները խնդիրներ ունենում:

Ս.Հ., Հ.Հ.

Մանրամասները՝ տեսանյութում