Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կիրովաբադի 1988-ի ջարդերից առաջ Ադրբեջանը էլի բնապահպանությունից էր խոսում. սցենարը նույնն է»

Ադրբեջանագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանն օրեր առաջ Արցախում միտումնավոր էր որոշել ոչ թե ռազմական ագրեսիայի, այլ բնապահպանական սադրանքի դիմել:

Ըստ նրա՝ դա արտաքին աշխարհի աչքերին թոզ փչելու միտում ունի պաշտոնական Բաքուն՝ ցույց տալու համար, թե իրենք ռազմական ագրեսիայի չեն դիմում: Բայց, շարունակում է ադրբեջանագետը, Ադրբեջանը տարբեր առիթներ է փնտրում իրավիճակը լարելու համար: Մանրամասնում է՝ այսօր, այսպես ասած, էկոլոգիական խնդիրը հրապարակ կբերեն, վաղը կասեն՝ կենցաղային հողի վրա ծեծկռտուք կամ, Աստված մի արասցե, սպանություն է տեղի ունեցել ու այդպես շարունակ:

Ադրբեջանագետը հետքրքիր զուգադիպություններ է նկատել նաև 1988-ի ու այսօրվա իրադարձությունների միջև: Նշում է՝ 1988-ին Կիրովաբադում՝ Գանձակում, տեղի ունեցած ջարդերից ընդամենն օրեր առաջ ադրբեջանական մամուլում մի հոդված էր տպագրվել այն մասին, թե իբրև Շուշիում Երևանի «Ալյումինի» գործարանի աշխատակիցների համար հանգստյան գոտի կառուցելու պատճառով ծառեր են հատվում:

Այդ ամենից հետո սակայն, շեշում է Հայրապետյանն, իրավիճակը քննելով՝ այդպես էլ որևէ հետևություն չենք անում, դասեր չենք քաղում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցի, կարգավիճակի ու հարակից այլ հարցերի վերաբերյալ օրերս արած հարցեր առաջացնող հայտարարություներին, ապա ըստ մեր զրուցակցի՝ թեև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանությունը թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ դրա հետևանքների, թե՛ Արցախի հետագա կարգավիճակի մասով սխալներ թույլ են տվել ու շարունակում են թույլ տալ, բայց Ռուսաստանն էլ իր հերթին է որոշակի հարցերում թերանում:

Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն չեն կարողանում առկա խնդիրներին լուծումներ տալ, ընդգծում է Տաթևիկ Հայրապետյանն ու շարունակում՝ ավելին՝ Արցախի հետ հարցերը Ռուսաստան- Ադրբեջան տիրույթ են տեղափոխում: Իսկ դա, շեշտում է, չափազանց վտանգավոր է, քանի որ եթե մեր հարցերն առանց մեզ են լուծում, ապա, միանշանակ, դրանք ոչ թե հօգուտ, այլ ի հաշվին մեզ են լուծելու:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան