Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարսի հերթերը՝ օրախնդիր. ինչ իրավիճակում են բեռնատարների հայ վարորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպի Լարսի անցակետ գնացող հայ բեռնատար մեքենաների վարորդներին հաջողվել է շրջանցել Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհը: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիլյանն ArmLur.am-ի հետ նշում է, որ բեռնատարները մոտ 4-5 օր առաջ կարողացել են Լարս հասնել, բայց երկու օր է, ինչ նոր խնդիրներ են առաջ եկել:

Պատգամավորի փոխանցմամբ՝ Լարսի անցակետում բեռնատարների կուտակումներ են ոչ միայն Վրաստանից դուրս եկողների, այլև վերադարձողների համար: Ու վարորդները, փաստորեն, թե՛ գնալիս, թե՛ հետդարձին անցակետում ստիպված են լինում օրեր անցկացնել: Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանութունների ու կառավարիչների քայլերին՝ օգնելու համար Լարսի անցակետում խցանման մեջ մնացած մեր հայրանկիցներին, ապա Դանիելյանի գնսհատմամբ՝ եթե անգամ դրանք կան ու ինչ-ինչ քայլեր արվում են, միանշանակ, բավարար չեն:

Հիշեցնենք, որ Լարսի անցակետը հատել փորձող որոշ բեռնատարներ նոյեմբերի սկզբից են Վրաստանի տարածքում: Այժմ, փաստորեն, թեև Լարսի անցակետի թողունակությունը փոքր-ինչ շատացել է, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:

Սևակ Վարդումյան