Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջազգային հանրությունը զգուշացրել է Ադրբեջանին.Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք տպավորություն ունենք, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի հարցից, ամեն տեղ փորձում են համոզել, որ Ադրբեջանի հետ պետք է բանակցի միայն Արցախը, իսկ Հայաստանը չպետք է որևէ պատասխանատվություն ստանձնի: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Զրուցակցի դիտարկմամբ՝ միջազգային հանրությունը Լաչինի միջանցքի մասով հայտարարություններից բացի նաև որոշ քայլեր է ձեռնարկում և ներքին բանակցություններով նաև Ադրբեջանին զգուշացնում է ՝ չանցնել կարմիր գծերը.

«Ադրբեջանը փորձում է օգտագործել իր ունեցած լծակները և փորձում է ինչ-որ բաներ պարտադրել այլ երկրներին, սա, իհարկե, իր հետևանքներն ունենում է, բայց այս երկրները զգուշացնում են Ադրբեջանին, որ չհատի կարմիր գծերը »,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան