Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նա անկեղծ էր. ՔՊ-ական պատգամավորն արձագանքում է Լավրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր իր հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը և մեղադրել է Հայաստանին, թե տարիներ շարունակ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները։ «Ռուսաստանն այս ընթացքում առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռևս նախորդ ղեկավարությունը ոչ այնքան դրական էր ընդունել՝ փորձելով պահել տարածքները, որոնց Երևանը նույնիսկ չէր էլ հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք պատկանում են իրեն»,-ասել է Լավրովը:

Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ, վերջինս էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ առաջին անգամը չէ, որ Լավրովը նման հայտարարություններ է անում.

«Համենայնդեպս, պետք է ընդունենք, որ Լավրովն անկեղծ էր, նրա խոսքերն ու գործերը համընկնում են, չի ասում մի բան ու այլ բան անում: Նա անընդհատ աշխատում է Ադրբեջանի շահերին հակառակ հայտարարություններ ու գործողություններ չանել, սա է իրողությունը»,-ասաց պատգամավորը:

Քրիստինա Մուշեղյան