Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի երկրում ուղղակի մեխ չեն ձգում պատմամշակութային հուշարձանի վրա. Հրապարակի շենքերի վանդալիզմի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ամանորյա լուսավորությունն ու տոնական զարդարումն ապահովելու համար Հանրապետության հրապարակի պատմամշակութային արժեք հանդիսացող թամանյանական շենքերը ենթարկվեցին վանդալիզմի: Առանց հետևանքները հաշվի առնելու տուրք տրվելով ամանորյա լույսերի ձեւավորմանը բազմաթիվ  մեխեր, ձողեր տեղադրվեցին Կառավարության տուֆակերտ թամանյանական շենքերի վրա:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ,  ով մեզ հետ զրույցում իր վրդովմունքը  հայտնեց կատարվածի վերաբերյալ: Ճարտարապետի խոսքով՝ հնարավոր չէ այնպես վերականգնել, որպեսզի այն կարկատանների չվերածվի:

ArmLur.am-ը հարցում է ուղարկել նաեւ Երեւանի Քաղաքապետարան պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են ձեռնարկվել Երեւանի Կառավարության ճարտարապետական համալիրի վնասված անցքերը վերականգնելու համար:

Մեզ քաղաքապետարանից տեղեկացրին, որ այդ առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ:

Ավելին, քաղաքապետարանից մեզ նաեւ մանրամասնել են, որ գործընթացը կիրականացվի տոնական ձևավորման համար անհրաժեշտ հանգույցների ու պարագաների ապամոնտաժմանը զուգահեռ:

Իսկ վնասված քարերի անցքերը լցնելու, մակերեսները հարթեցնելու համար պահանջվող տեխնոլոգիայի համաձայն անհրաժեշտ է, որ մի
քանի օր շարունակ լինի չոր ( առանց տեղումների) եղանակ:

Եվ, չնայած, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-304 հոդվածները բավականին ընդարձակ պատասխանատվության միջոցներ են նախատեսում այդ արարքների համար, բայց այս ամիսների ընթացքում դեռ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան