Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ ՀՀ պաշտոնյաներն են մեկնել ԱՄՆ. Հայաստանը փոխո՞ւմ է վեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հերթական հոդվածն է հրապարակել՝ այս անգամ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հոդվածը: Առհասարակ վերջին շրջանում ՀՀ իշխանությունների  քայլերի հաջորդականությունը հուշում է այն մասին, որ նպատակ է առկա ավելի խորացնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները:

Այդ տրամաբանությունն է առկա, երբ ուսումնասիրում եք ՀՀ պաշտոնյաների գործուղումների դինամիկան: Մասնավորապես, սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ պաշտոնյաները հենց ակտիվ են եղել ԱՄՆ մեկնելու առումով եւ փոխադարձ այցեր եւս եղել են: Մասնավորապես, խոսքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է:

Արմեն Գրիգորյանն օրինակ ԱՄՆ-ում է եղել սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 29-ը եւ մի քանի հանդիպումներ ունեցել, այդ թվում՝  ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն,  կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

Իսկ ահա  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս ԱՄՆ-ում է եղել եւ հանդիպումներ ունեցել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ում  նա այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն և հանդիպել Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ, նաեւ հանդիպել Կանզասի նահանգապետ Լորա Քելլիի հետ։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Նիկոլ Փաշինյանի հետ էր մեկնել ԱՄՆ եւ հանդիպել օրինակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին, Իրանի նախարարին եւ այլք:  Սա եւս մեկ ապացույց, որ ՀՀ-ն խորացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:  Սեպտեմբերի 20-ին էլ Հայաստան էր այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի գլխավորած պատվիրակությունը:

Միայն սեպտեմբեր ամսվա փոխայցերը վկայում են, որ երկուստեք հետաքրքրություննեոր են առկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.