Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի շրջապատն Արցախն Արդրբեջանի կազմում լինելու «մեսիջն» է փորձում տարածել. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաև աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցի՝ Լաչինի միջանցքի մասով հայաստանյան իշխանությունների իրականացրած քայլերի մի մասը տեսանելի, մյուս մասն՝ անտեսանելի դաշտում է, հետևաբար հնարավոր չէ ամբողջովին գնահատական տալ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար տարվող աշխատանքների համալիր գործողություններին: Տեսակետն իրավապաշտպան Նինա Կարապետյանցինն է: Ինչ վերաբերում է բոլորիս համար տեսանելի քայլերին՝ իրականացվող թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների կողմից, ապա դրանք հիմնականում ուշացած են ու թույլ:

Ըստ իրավապաշտպանի՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հուշելու տրամաբանությամբ է փորձում հասկացնել, թե Արցախը կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում, ապա նրա թիմակիցներն այդ մասին շատ ավելի պարզ են արտահայտվում:
Բայց չնայած իշխանությունների՝ Արցախի հարցի մասով ունեցած նման դիրքորոշմանը, այնուամենայիվ, մեր զրուցակցի համոզմամբ՝ այժմ աշխարհին մեծ հնարավորություն ունենք ցույց տալու, որ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել:

Հայաստանը, շեշտում է Կարապետյանցը, պետք է կարողանա աշխատել միջազգային այն կառույցների հետ, որոնք հայանպաստ գործունեություն են ծավալում: Քանի որ, բացատրում է, անգամ Եվրոպայում կան, այսպես ասած, հոգին ծախած իրավապաշտպան այնպիսի կառույցներ, որ իրենց իսկ կողմից հռչակած մարդասիրական սզկբունքներին չեն համապատասխանում:

Սևակ Վարդումյան