Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պացիենտները քթի վիրահատությունից առաջ մոտենում են Քարդաշյանի նկարով և ուզում նույն քթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում պլաստիկ վիրաբուժության ամենատարածված տեսակը ռինոպլաստիկան է՝ քթի վիրահատությունը: Այն քթի բնածին կամ ձեռքբերովի թերությունների ուղղումն է՝ պլաստիկ վիրահատության միջոցով: «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հակոբյանի խոսքով, հայերի շրջանում եւս պլաստիկ վիրահատություններից ամենատարածվածը շարունակում է մնալ քթի վիրահատությունը:

Մեր զրուցակցի խոսքով, քթի պլաստիկ վիրահատության համար «Բեսթ Լայֆ» դիմում են նաեւ այլ երկրների քաղաքացիներ: Վիրահատվելու նպատակով Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից Հայաստան գալը Արթուր Հակոբյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ մեզ մոտ պլաստիկ վիրահատությունների գները բավականին մատչելի են:

Նշենք, որ քթի վիրահատություն թույլատրվում է՝ սկսած 16-17 տարեկանից, սակայն շնչառական խնդիրների առկայության դեպքում կարելի է անել նաև ավելի վաղ տարիքում:
Նկատենք, որ շատերը դժգոհում են՝ նշելով, որ վիրահատությունից հետո քիթը կախվում է, ձեւափոխվում, իսկ մի հատվածի մոտ էլ՝ շնչառական խնդիրներ են առաջանում:

«Բեսթ Լայֆ»-ի պլաստիկը վիրաբույժը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ պացիենտները քթի վիրահատությունից առաջ մոտենում են հայտնի աստղերի լուսանկարով եւ պահանջում են, որպեսզի իրենց քիթը նման լինի լուսանկարի քթին: Պարզվում է՝ շատերը պլաստիկ վիրաբույժին մոտենում են Քիմ Քարդաշյանի լուսանկարով:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե տարվա ո՞ր եղանակին է ճիշտ կատարել քթի վիրահատություն: Պարզվում է՝ վիրահատություն կատարվում է տարվա բոլոր եղանակներին:

Փաստ է, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության աճ է նկատվում: Եթե նախկինում վիրահատության համար դիմում էին հիմնականում աղջիկներ, այժմ ավելանում է տղաների թիվը:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան