Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրոբացիոն ծառայության տնօրենը՝ քուրդ ազատամարտիկների սահմանը հատելու մասին. ինչ է արել ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, եւ, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ահազանգել նրանց դեպքի մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում եւ պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են:

Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք Պրոբացիոն Ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանի հետ, թե ինչ պետք է աներ ծառայությունը, որ չի արել:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան